• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  • ՏԵՍԱԿԱՆԻ
    • Ալկոհոլային խմիչքներ
    • Ոչ ալկոհոլային խմիչքներ
  • ՄԵԴԻԱ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի մայրաքաղաք Երևանում է տեղակայված «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2015 թվականին`օղիների արտադրության ավելի քան երկու տասնամյակի փորձ ունեցող սննդարդյունաբերական ընկերությունների խմբի նախաձեռնությամբ:
Հայաստանում նման արտադրություն հիմնելու կարևոր նախադրյալ է հանդիսացել հայկական լեռնաշխարհի` հիասքանչ համով հայտնի անզուգական ջուրը: «ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ»-ի հիմնադիրները համոզված են, որ կիրառելով ինովացիոն տեխնոլոգիաներ և զուգակցելով դրանք անապակ լեռնային ջրի և բարձրորակ հումքերի հետ, հնարավոր է բարձրակարգ արտադրանք ստանալ:
Բարձրակարգ ըմպելիքների արտադրությունը հագեցած է ժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով: Օղիները պատրաստվում են օղեգործության լավագույն ավանդույթների պահպանմամբ` կիրառելով նորարարական տեխնոլոգիաներ:Օղու տեսականու յուրահատուկ բաղադրությունից մինչև դիզայնի յուրաքանչյուր դետալ մշակված է ընկերության փորձառու մասնագետների կողմից: Արտադրական պրոցեսի անխափան կազմակերպման համար անհրաժեշտ հումքերը և նյութերը ներկրվում են եվրոպական և մաքսային միության երկրներից: Մեր օղիները պատրաստվում են ԼՅՈՒՔՍ և ԱԼՖԱ կարգի սպիրտների լավագույն տեսակներից, որոնք ստացվում են Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների էկոլոգիապես մաքուր տարածքներում աճեցվող և խմորման ու բազմակի տարանջատման եղանակով ստացվող հարյուր տոկոսանոց ցորենից:
Հեղինակային դիզայնով պատրաստված շշերը արտադրվում են Ֆրանսիայում և Ռուսաստանում:
«ԱՐՍՍԻ ԱԼՅԱՆՍ»-ում մտադիր են մոտ ապագայում ընդլայնել գործունեությունը և կյանքի կոչել միջազգային բրենդներ ստեղծելու մտահղացումները, որոնք մրցունակ կլինեն բարձրակարգ ալկոհոլային խմիչքների համաշխարհային շուկայում:

ՀԱՍՑԵ

  • Ա. Հովհաննիսյան 24 փող.
  • ՀՀ, 0076, ք.Երևան
  •  Ներբեռնել շնորհանդեսը

Մարկենտինգի եվ վաճառքների բաժին

  • Հեռ. +37411807060
  • E-mail: info@arssialliance.com

Լոգիստիկայի եվ գնումների բաժին

  • Հեռ. +37411807060
  • E-mail: logistics@arssialliance.com

 

© Arssi Alliance. All Rights Reserved | Developed by Web Art Studio

  • Sign in with Facebook
  • Sign in with Google
  • Sign in with Linkedin

Signin with your account

Forgot password / Create new password

By logging in you agree to our Terms and Conditions and Privacy Policy